Մուտք գործեք
 

Հաջողությամբ հանձնեցին քննությունը

Այսօր հյուսնի որակավորումը աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող մասնագիտություններից է:
Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանում ստեղծված են բոլոր նախադրյալները լավ մասնագետ դառնալու համար: 
''Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական'' խմբի ուսանողները այսօր հանձնեցին պետական ամփոփիչ ստուգման և որակավորման քննություն: 
Ավարտական կուրսի ուսանողները անցած տարիների ընթացքում, արտադրական ուսուցման վարպետ Սիրակ Լևոնյանի անմիջական մասնակցությամբ ծանոթացել են հյուսնի բարդ ու դժվարին մասնագիտությանը, արտադրական պրակտիկաների ընթացքում ձեռք բերել խոր և կայուն գիտելիքներ: 
Ուսանողներից յուրաքանչյուրը բացի տեսական հարցերից և պատասխաններից, գործնականում իրենց կողմից գեղեցիկ ձևավորված կաբինետ-դասասենյակում հաջողությամբ հանձնեցին քննությունը: 
Ինչպես նշեց քննության հանձնաժողովի նախագահ` Աշոտ Մելիքսեթյանը, ուսանողները ունեն բավարար գիտելիքներ: 


Օվսաննա Չափարյան 


Մեկնաբանել