Մուտք գործեք
 

Ներդաշնակվելով բնության հետ

Ետևում մնաց դպրոցական ուսումնական պրոցեսը: 
Ավարտական և փոխադրական քննությունները հաջողությամբ կազմակերպելուց և անցկացնելուց, բարձր արդյունքներ ապահովելուց  հետո Աբովյանի Ն.Վանյանի անվան № 5 հիմնական դպրոցի ուսուցիչները որոշեցին ամառային էքսկուրսիա մեկնել դեպի հեքիաթների աշխարհ՝ Լաստիվեր, որը յուրովի գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին:
ՈՒսուցիչները իրենց էքսկուրսիան սկսեցին թեթև քայլարշավով, որը սկսվում է Ենոքավան գյուղից` Ապագա հյուրանոցից: Այն տևեց մոտ 1,5 ժամ:
Մանկավարժները հիացան հնադարյան խորհրդավոր քանդակներով Լաստիվեր և Անապատ կոչվող փոքրիկ քարանձավներով, ջրվեժների կասկադներով, ծառերի վրա կառուցված տնակներով և Իջևանի սաղարթախիտ կուսական անտառով:
Արշավի մասնակիցները Լաստիվերի գեղեցիկ բացատում թեյ և սուրճ ըմպելուց հետո ուսումնասիրեցին շրջակա հիասքանչ տարածքը, համտեսեցին խարույկի վրա տեղում պատրաստված խորովածը:
Ինչպես նշեց դպրոցի տնօրեն Էմին Եղիազարյանը, բնության հետ ներդաշնակությունը օգնեց կոլեկտիվի անդամներին լիցքաթափվել, հանգստանանալ:

Լուսանկարները և տեսանյութերը պատրաստեց Ռիտա Քեշիշյանը  


Մեկնաբանել