Մուտք գործեք
 
  • 20:56 – ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծակքար համայնքի հիմնադրման 190-րդ տարեդարձը 
  • 11:09 – Իմ թեկնածուն Հովհաննես Գեվորգյան 
  • 10:44 – Էդուարդ Բաբայան . Այժմ կառուցելու ժամանակն է. Տեսանյութ. Լուսանկարներ 
  • 23:09 – ՏԵՍԱՆՅՈՒԹ Գնել Սանոսյան 4/7 

Էդուարդ Բաբայան . Այժմ կառուցելու ժամանակն է. Տեսանյութ. Լուսանկարներ

Հարգելի՛ հայրենակիցներ, 
     2019 թվականը դիմավորելու նախաշեմին մեզ բոլորիս տրված է հնարավորություն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով կերտելու արժանապատիվ, բարեկեցիկ և բարգավաճ պետություն: 
     Ինչպես գիտեք, 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրվել եմ պատգամավորության թեկնածու՝ թիվ 10-րդ ընտրատարածքում, որը ընդգրկում է Կոտայքի մարզը: 
     Հարգելի՛ քաղաքացիներ, դրսևորե՛ք քաղաքացիական ակտիվ վարք, մասնակցե՛ք ընտրություններին, քանզի առաջիկա տարիների համար ինքներս ենք կառուցելու մեր քաղաքական և տնտեսական ապագան: 
     Այժմ կառուցելու ժամանակն է, և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ձեր դատին է հանձնել լրջագույն բարեփոխումներ պարունակող իր նախընտրական ծրագիրը: 
     Սիրելի՛ հայրենակիցներ, առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում ձեր քվեն վստահեք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ թույլ տալով մեզ իրականացնել նախընտրական ծրագրով ամրագրված դրույթները: 
     
     Էդուարդ Բաբայան 

Մեկնաբանել