Մուտք գործեք
 

Երբ սիրում ես մասնագիտությունդ. Ռեպորտաժ Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանից

Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի շքամուտքից ներս, միջանցքում ախորժալի հոտ էր բուրում: 
Իսկույն հասկացա, որ խոհարարական 2-րդ խմբի ուսանողները համեղ ուտեստներ ու խորտիկներ են պատրաստում: 
Արտադրական ուսուցման պրակտիկա էր, հերթական պրակտիկա, որը հնարավորություն է ընձեռում ուսանողներին ծանոթանալու և համտեսելու հայկական խոհանոցային ժառանգության լավագույն նաև մոռացված ուտեստներին, որոնք ներկայացվում են ազգային ու եկեղեցական տոներին համապատախան: 
Խմբի ուսանողները սիրում են իրենց խմբի ուսուցման վարպետ Մարինե Մելդոյանին: 
20 տարուց ավել է ինչ Մարինե Մելդոյանը խոհարարական գաղտնիքներ է ուսուցանում ուսանողներին: 
-Սիրում եմ իմ մասնագիտությունը, սիրում եմ, որ կարողանում եմ իմ գիտելիքներն ու փոորձը փոխանցել ուսանողներին, - ասաց նա: 
Հենց սա է ուսուցման վարպետի աշխատանքային հաջողությունների բանալին: 
Իսկ հաջողությունները շատ-շատ են: 
Այս ուսումնական տարվա վերջում պետական ամփոփիչ ստուգման և որակավորման քննությունները անցան բավականին արդյունավետ: Այն անցկացվեց ուսանողների կողմից կատարված աշխատանքային լուսանկարներով կահավորված, գեղեցիկ ձևավորված կաբինետ-դասասենյակում, որտեղ պատկերավոր ձևով ցուցադրված էին տարբեր ազգային խոհանոցների կերակրատեսակներից լուսանկարներ՝ իրենց բաղադրատոմսերով: 
ՈՒսանողները ներկայացրեցին ազգային խոհանոցը: 
Նրանք հմտորեն ներկայացրեցին հայ ազգային խոհանոցի, ինչպես նաև ամերիկյան, հնդկական, եվրոպական և այլ ազգերի խոհանոցներից կերակրատեսակների առանձնահատկությունները: 
Իսկ այս տարի Մայիսի 19-ին Զվարթնոց տաճարի շրջակայքում տեղի ունեցած Տոլմայի 9-րդ Համահայկական փառատոնում հատուկ տաղավար էր հատկացված Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանին: 
Ցանկանանք խմբի ուսանողներին նորանոր հաջողություններ ու բարձունքներ: 
     
     
Նորիկ Քեշիշյան 
Մեկնաբանել