Մուտք գործեք
 

Նշվեց ուսուցչի տոնը. Ռեպորտաժ Արմավիրի մարզի Սարդարապատի միջնակարգ դպրոցից

1994թ. ՅՈՒՆԵՍԿՕ–ն հոկտեմբերի 5-ը հայտարարել է որպես ուսուցչի և կրթական ոլորտի բոլոր աշխատողների մասնագիտական տոն, և այսօր արդեն 100-ից ավելի երկրներում հոկտեմբերի 5-ը նշվում է որպես ուսուցչի միջազգային օր:
Հայ մարդը դարեր շարունակ ակնածանքով և մեծարանքով է գնահատել մանկավարժի գործը` նրան վերապահելով նոր սերնդի կրթության և քաղաքացու ձևավորման դժվարին աշխատանքը: ՈՒսուցչի տոնը մեծ հանդիսավորությամբ նշվեց Արմավիրի մարզի Սարդարապատի միջնակարգ դպրոցում:
Դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը շնորհավորեց ներկաներին և մաղթեց անսպառ եռանդ և ստեղծագործական հաջողություններ: 



Մեկնաբանել